Միստր X-ն ու Սվետլանա Բոսնոյանը նշում են իրենց ամուսնության 2–ամյակը

18:28 • 03.11.17

 

 

ԱՄՆ–ում բնակություն հաստատած երգիչ Միստր X-ն ու երգահան-հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանը նշում են իրենց ամունության 2–ամյակը։

 

Երգիչն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել կնոջ հետ և շնորհավորել իրենց ամուսնության առթիվ։

 

5 տարի առաջ ծանոթացած ու կյանքն իրար կապած զույգն արդեն սպասում է իր առաջնեկին։ Արթուրն ու Սվետլանան արդեն պարզել են փոքրիկի սեռը, նրանք դուստր են ունենալու։

 

Փոքրիկը լույս աշխարհ կգա ձմռան վերջին` փետրվարին։ Զույգի ընտանիքում մանկան ճիչը շատ սպասված է։ Նրանք անհամբերությամբ սպասում են փոքրիկի ծննդին ու վայելում իրենց երջանկությունը;

 

Միստր X-ն ու Սվետլանա Բոսնոյանը նշում են իրենց ամուսնության 2–ամյակը