Նազենի Հովհաննիսյան. «Յուրաքանչյուր ժպիտի հետևում մի ամբողջ կյանք է. իմ կյանքը հարթ ու իդեալական չէ»

13:23 • 04.11.17

 

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում ժպտադեմ լուսանկար է հրապարակել և լավատես լինելու կոչ արել իր հետևորդներին։

 

«Յուրաքանչյուր ժպիտի հետևում մի ամբողջ կյանք է. ընտանեկան խնդիրներով, սիրելի մարդկանց հիվանդություններով, դժվարություններով ու ամեն օր հաղթահարվող բարդություններով, որևէ մեկի կյանքը հարթ ու իդեալական չէ։ Իմն էլ։ Բայց միևնույն է, ես գերադասում եմ Ժպտալ, ու լավատեսորեն ապրել այն վայրկյանը, որն ինձ տրված է, որով ձեզ հետ առնչվելու հնարավորությունս է։ Ես ժպիտ եմ տալիս, փոխադարձության հույսով.... Ժպտացեք, ինչ էլ որ լինի»,– գրել է նա։

 

Ի դեպ, դերասանուհին այժմ գտնվում է Իտալիայում։ Հրապարակումը նա արել է Ֆլորենցիայից։

 


 

Նազենի Հովհաննիսյան. «Յուրաքանչյուր ժպիտի հետևում մի ամբողջ կյանք է. իմ կյանքը հարթ ու իդեալական չէ»