Անդրեի գրառումը Դիմա Բիլանի մասին և նրա արձագանքը

14:24 • 06.11.17

 

 

Անդրեն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Դիմա Բիլանի հետ, որին տարիներ անց հանդիպել է Մոսկվայում։

 

«Եվրատեսիլ 2006»-ին  Հայաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները միասին ելույթ են ունեցել Մոսկվայում կայացած երեկույթներից մեկի ժամանակ:

 

«Իմ թանկագին ընկեր ու տաղանդավոր գործընկեր, այնքան ուրախ եմ, որ այսքան տարի անց կրկին հանդիպեցինք և  կրկին նույն բեմում ներկայանալու առիթ ունեցանք»,– գրել է Անդրեն։

 

Բիլանն արձագանքել է գրառմանը` մեկնաբանությունների դաշտում խոսելով սմայլիկների «լեզվով» և ձեռքսեղմման ժեստ անելով։

 

Անդրեի գրառումը Դիմա Բիլանի մասին և նրա արձագանքը