Աննա Ավանեսյանի հեղինակային նոր հաղորդումը` անվանի մարդկանց մասին

19:04 • 07.11.17

 

Հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը Հանրայինով նոր հաղորդաշար է վարում, որը կոչվում է «Տան մեծը»։ Նոր հաղորդաշարը եթերում է նոյեմբերի 4-ից։

 

Ինչպես հայտնում են Առաջին ալիքից, յուրաքանչյուր շաբաթ Աննան իր հեղինակային նախագծի շրջանակներում հյուրընկալում է անվանի արվեստագետների, գիտնականների, և տարբեր ոլորտների կարկառուն գործիչների ժառանգների, ընտանիքի անդամների ու ընկերների:

 

«Ընտանեկան այս պատումների առանցքում ականավոր գործիչներն են, որոնք իրենց տաղանդով, կատարած աշխատանքով եւ ստացած գնահատանքով, իրավամբ, մեծություն են հայ ազգի համար, ու նաև իրենց գերդաստանի սյունն են»,– հայտնում են Հանրայինից։



Հաղորդման հյուրերը ներկայացնում են իրենց տոհմի պատմությունը, հիշում իրենց անվանի նախնիների հետ կապված ուշագրավ ու մտերմիկ դրվագներ, պատմում ընտանեկան ավանդույթների մասին և անդրադարձ կատարում ներկային ու ապագայի հեռանկարներին:

 

Աննա Ավանեսյանի հեղինակային նոր հաղորդումը` անվանի մարդկանց մասին