Քայլի Ջեններ VS պապարացիներ. Քայլին պնդում է, որ սկանդալային լուսանկարները ֆոտոշոփի արդյունք են
20-ամյա Քայլի Ջենների հղիության փաստը վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկն է արևմտյան լրատվամիջոցներում։ Համացանցում տարածում են գտել Քայլիի նոր լուսանկարները։
Պապարացիները հպարտանում են, որ առաջին անգամ լուսանկարել են հղի Քայլիին։ Նրան նկատել են Լոս Անջելեսում՝ մոր եւ քրոջ՝ Քորթնիի հետ։ Քայլին փորձել է թաքցնել հղիությունը օվերսայզ հագուստի միջոցով, սակայն ուշադիր երկրպագուների աչքից ոչինչ չի վրիպում։
Իր հերթին Քայլին շարունակում է լռել իր հղիության մասին։ Նա հայտարարել է, որ ոչ թե ինքն է գիրացել, այլ լուսանկարներն են ֆոտոշոփ արվել։ Ամեն դեպքում արևմտյան մամուլը չի դադարում գրել Քայլիի հղիության մասին։
Ըստ հրապարակումների` նա և ամերիկացի ռեփեր 25-ամյա Թրևիս Սքոթը դուստր են ունենալու, Քայլին հղիության 6–րդ ամսում է։
.jpg?1510065259618)








