Արտյոմ Հակոբյանի երրորդ ամուսնությունն ու հանգիստը Թբիլիսիում
3/OFF նախագծի հաղորդավար Արտյոմ Հակոբյանը երրորդ անգամ ամուսնացել է: Նրա և ընտրյալի` Էմմայի պսակադրությունը կայացել է նոյեմբերի 5–ին` Մարիամ Աստվածածին եկեղեցում։
Զույգը միասին է արդեն 3 տարի, սակայն միայն հիմա է որոշել օրինականցնել հարաբերությունները։
Հաղորդավարն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել Թբիլիսիից, ուր ինքն ու Էմման մեկնել են ամուսնությունից հետո։
Արտյոմն ու Էմման արդեն Երևանում են։ Հաղորդավարն արդեն աշխատանքային աժիոտաժի մեջ է։ Այսօր նկարահանվում է 3/OFF–ի հերթական մասը։
Նշենք, որ սա Արտյոմի երրորդ ամուսնությունն է։ Առաջին ամուսնությունից նա ունի 2 երեխա, երկրորդից մի դուստր ունի, որն արդեն 6 տարեկան է։










