Թամար Կապրելյանը կմասնակցի «Դեպի Եվրատեսիլին»
«Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանի մասնակիցը կընտրվի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի միջոցով։
Մրցույթին Հայաստանը ներկայացնելու ցանկություն ունի նաև երգչուհի Թամար Կապրելյանը։ Ինչպես հայտնում է WiwiBloggs-ը, երգչուհին կմասնակցի «Դեպի Եվրատեսիլ» երգի մրցույթին։
«Հաշվի առնելով բոլոր դրական պատասխանները, պե՞տք է արդյոք, որ ես նորից մասնակցեմ «Եվրատեսիլին»` որոշեցի երգ ներկայացնել «Դեպի Եվրատեսիլ» նախագծին»,- ասել է Թամարը;
Երգչուհին մեկ անգամ արդեն եղել է «եվրատեսիլյան» բեմում։ 2015 թվականին նա եղել է Genealogy խմբի կազմում։







