«Միսթր Բինը» 62 տարեկանում կրկին հայր կդառնա
«Միսթր Բինի» դերակատար Ռոուեն Ատկինսոնը երրորդ անգամ հայր կդառնա: Այս մասին հայտնում է Spletnik–ը`հղում կատարելով The Sun–ին։
62-ամյա դերասանի 33-ամյա կինը՝ Լուիզա Ֆորդը, սպասում է իր առաջնեկին: Աղբյուրը հայտնում է, որ Ռոունն ու Լուիզան երջանկությունից յոթերորդ երկնքում են և անհամբերությամբ սպասում են փոքրիկի լույս աշխարհ գալուն։
Նշենք, որ զույգը ծանոթացել է 2013–ին։ Նրանց հարաբերությունները միանգամից են սկսվել։ 2015–ին` 24 տարվա համատեղ կյանքից հետո Ռոունը բաժանվել է կնոջից, իսկ արդեն 2016–ից սկսել է ապրել նոր սիրելիի հետ։
Սա զույգի առաջին համատեղ երեխան է։ Իր առաջին ամուսնությունից դերասանը 23–ամյա որդի և 21–ամյա դուստր ունի` Բենը և Լիլին:









