Քիմ Քարդաշյանը շքեղ խնջույք է կազմակերպել 3-րդ երեխայի ծնվելուն ընդառաջ

14:15 • 13.11.17

 

Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է 3-րդ երեխայի լույս աշխարհ գալուն։ 37-ամյա Քիմն այս անգամ երեխա կունենա փոխնակ մոր օգնությամբ։

 

Փոքրիկի ծննդին ընդառաջ Քիմը իր առանձնատանը շքեղ խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել ամենամտերիմ մարդիկ: The Daily Mail-ը հայտնում է, որ խնջույքին ներկա են եղել հայուհու քույրերը՝ Քլոյե Քարդաշյանն ու Քայլի Ջեները, որոնք սպասում են իրենց առաջնեկներին:

 

Քիմն ու Քանյեն կրկին աղջիկ են ունենալու: Փոքրիկը կծնվի հունվարին։ Քարդաշյանը լոսանջելեսյան առանձնատունը զարդարել է ծաղկած բալենիների դեկորացիաներով՝ ստեղծելով հրաշալի մթնոլորտ։

 

Ավելի վաղ Քիմը հայտարարել էր, որ առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէր երրորդ անգամ հղիանալ, այդ իսկ պատճառով դիմել է փոխնակ մոր օգնությանը։ Նա 45 հազար դոլար է վճարել փոխնակ մորը:

 

 

 

Քիմ Քարդաշյանը շքեղ խնջույք է կազմակերպել 3-րդ երեխայի ծնվելուն ընդառաջ