Սիրուշոն՝ Backstreet Boys-ի մեներգչի հետ (ֆոտո)

14:07 • 15.11.17

 

Երգչուհի Սիրուշոն օրեր առաջ մենահամերգ ունեցավ Փարիզում, որից հետո արդեն մեկնել է Լոս Անջելես:

 

Ինստագրամի իր էջում Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել ժամանակին մեծ հայտնիություն ունեցող Backstreet Boys ամերիկյան խմբի մեներգիչներից մեկի՝ Քևին Սքոթ Ռիչարդսոնի հետ:

 

Օրեր առաջ էլ Սիրուշոն հայտնել էր, որ վայելել է Սելեն Դիոնի համերգը։

 

Երգչուհին շուտով կվերադառնա հայրենիք։ Նոյեմբերի 20–ին Սիրուշոն ելույթ կունենա Սեբուի, VIZA բենդի և Ջիվան Գասպարյան կրտսերի համերգին։ 

 

Սիրուշոն՝ Backstreet Boys-ի մեներգչի հետ (ֆոտո)