«Հուսով եմ` հանդիսատեսը կներշնչվի և կպարի». Սեբուն` իր, VIZA–ի և Ջիվան Գասպարյան կրտսերի երևանյան համերգի մասին

14:41 • 17.11.17

 

Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան համերգասրահում  համատեղ համերգով հանդես կգան Ջիվան Գասպարյան կրտսերը, Գրեմմի դափնեկիր  Capital Cities խմբի մեներգիչ՝ Սեբուն և VIZA խումբը, որի պրոդյուսերությամբ զբաղվում է Սերժ Թանկյանը։

 

Համերգին ընդառաջ Սեբուն և Ջիվան Գասպարյանը հանդիպեցին լրագրողների հետ ու բացահայտումներ արեցին համերգից։  Tert.am Life–ը ներկայացնում է հանդիպման մանրամասները։

 

Ջիվան Գասպարյան կրտսերը VIZA ամերիկյան հանրահայտ ռոք խմբի դուդուկահարն է։ Խումբն իրեն բնութագրում է` որպես ուղեգիր դեպի երաժշտական աշխարհ, ուր միաձուլվում են սոցիալականը, մշակութային ու  հոգևորը:

 

«VIZA խմբի  հետ նվագում եմ մոտ 15 տարի։ Նրանք մեկ անգամ արդեն եղել են Հայաստանում ելույթով։ Այս անգամ ավելի երկար ծրագիր է սպասվում։ Սուբուի հետ էլ ենք նվագելու։ Հետաքրքիր ծրագիր է սպասվում»,– հանդիսատեսին, ասաց երաժիշտը։

 

 

Համերգի ժամանակ Սեբուն և Սիրուշոն կներկայացնեն Հայաստանում լայն տարածում գտած «Վույ աման» երգը։  

 

«Իմ համերգը կլինի ավելի պարզ, ակուստիկ։ Տարբեր երգեր կկատարեմ, թե՛ հայկական, թե սոլո կատարումներ։ Նաև Ջիվանի հետ երգ կներկայացնենք»,– ասաց Սեբուն։

 

Խոսելով հայ հանդիսատեսից սպասելիքների մասին` երգիչն ասաց. «Ես շատ բան չեմ սպասում, միայն ուզում եմ, որ մարդիկ գան  ու լսեն։ Հուսով եմ, որ կսիրեն այն երաժշտությունը, որը կլսեն և լավ  երեկո կունենաք։ Եթե ներշնչվեն, ոտքի կկանգնեն ու կպարեն»։

 

Ի դեպ, Սեբուն մոտ կես ժամ ուշացել էր ասուլիսից, որպես փոխհատուցում նա նվագեց լրագրողների համար:

 

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի

«Հուսով եմ` հանդիսատեսը կներշնչվի և կպարի». Սեբուն` իր, VIZA–ի և Ջիվան Գասպարյան կրտսերի երևանյան համերգի մասին