«Միսս աշխարհ» է դարձել Հնդկաստանի ներկայացուցիչը. պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

22:11 • 18.11.17

 

 

Այսօր կայացել է «Միսս աշխարհ 2017» մրցույթը, որում հաղթել է Հնդկաստանի բնակչուհի Մանուշի Չհիլարը։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի ֆեյսբուքյան էջից։

 

Երկրորդ տեղում է հայտնվել մեքսիկուհի Անդրեա Մեսան, երրորդ տեղում՝ բրիտանուհի Սթեֆանի Հիլը: Գեղեցկուհիների առաջատար հնգյակում ընդգրկվել են նաև Քենիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները:

 

Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 118 գեղեցկուհի: Առաջին անգամ մրցույթին մասնակցում էր նաև Հայաստանը։ Լիլի Սարգսյանը, սակայն, չանցավ եզրափակիչ։

 

Ներկայացնում ենք գեղեցկուհու պարգևատրման արարողությունը։



«Միսս աշխարհ» է դարձել Հնդկաստանի ներկայացուցիչը. պարգևատրման արարողությունը (տեսանյութ)