Սոֆի Մխեյանի անակնկալը Նունե Եսայանին

18:09 • 20.11.17

 

Նախորդ շաբաթ լայն քննարկման առարկա դարձավ «Հայաստանի ձայնը» նախագծում Սոֆի Մխեյանի դիտողությունը Նունե Եսայանի թիմի անդամներին։ Շատերը կարծում էին, որ դրա արդյունքում նրանց հարաբերությունները սրվել են։

 

Թե՛ Սոֆին, թե՛ Նունեն  Tert.am Life–ի հետ զրույցում ասել էին, որ նման բաներից իրենց հարաբերութունները չեն տուժում։ Սոֆին նշել էր, որ հաջորդ շաբաթ նախագծի շրջանակում հուզմունքն ավելի շատ է լինելու, քան ինտրիգը։

 

«Հայաստանի ձայնի» եթերից պարզ դարձավ, թե ինչու էր Սոֆին նման բան խոստանում։ Այս շաբաթ նրա թիմի անդամները` Քրիստինան և Արևիկը, կատարեցին Նունե Եսայանի երգացանկից «Ձյուն» երգը։

 

Նունեն շնորհակալություն հայտնեց Սոֆիին` իրեն այսպիսի անակնկալ մատուցելու համար։ Երգի կատարման ժամանակ Սոֆին չկարողացավ զսպել հուզմունքը։

 

«Մենամարտ» փուլում Սոֆին ընտրեց Քրիստինային, իսկ Նունեն օգտվեց մասնակցին փրկելու հնարավորությունից և իր թիմ հրավիրեց Արևիկին։

 

 

Սոֆի Մխեյանի անակնկալը Նունե Եսայանին