Սեբուի և Սիրուշոյի նոր զուգերգն ու «Վիզա»–ի էներգետիկ ելույթը երևանյան համերգին
«Capital Cities» խմբի մեներգիչ Սեբուն, Ջիվան Գասպարյան կրտսերը և «Վիզա» ֆոլկ-ռոք բենդը համատեղ համերգով ներկայացան Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Այն կազմակերպել է «Մեցցո» փրոդաքշընը։ Սա այն համերգներից չէր, երբ համալիրի առաջ հերթեր են գոյանում. դահլիճը լեփ–լեցուն չէր, համերգից առաջ հաղորդավարը ամֆիթատրոնի հանդիսատեսին խնդրեց իջնել պարտեր և զբաղեցնել ազատ տեղերը, սակայն համերգն անցավ ջերմ ու էներգետիկ միջավայրում։
Tert.am Life–ը ներկայացնում է համերգի հիշարժան պահերը։
Սեբուն ներկայացավ ակուստիկ կատարումներով, նա երգեց ու նվագեց իր հեղինակային ստեղծագործություններն ու «Capital Cities» հայտնի երգերը։ Երգիչը նշում է, որ իր երաժշտական ճաշակը ձևավորվել է Կոմիտասի ազդեցությամբ, ուստի նվագեց նաև կոմիտասի ստեղծագործություններից, նաև խոսեց Սերժ Թանկյանի հետ համագործակցության մասին` կարևորելով համագործակցությունները երաժշտի կարիերայում։
%20copy.jpg?1511254446573)
«Շատ ուրախ եմ, ժողովուրդը շատ ջերմ ընդունեց ինձ, հուսով եմ, որ սիրեցին համերգը։ Առաջիկա երկու ամիսն այստեղ եմ լինելու։ Ուրախ կլինեմ նորից թե՛ համերգ տալ, թե՛ այլ գործեր անել երաժշտության մեջ»,– ելույթից հետո ասաց երաժիշտը։
«Գրեմմի» դափնեկիր Capital Cities խմբի մեներգչին Հայաստանում ամեն քայլափոխին չեն ճանաչում, Հայաստանում տարածում գտավ նրա ու Սիրուշոյի զուգերգը, սակայն երգիչն ուրախ կլինի առավել լայն գործունեություն ծավալել Հայաստանում։ «Ես հատուկ ծրագիր չունեմ` Հայաստանում ավելի հայտնի լինելու, սակայն ամբողջ կյանքս երաժշտությամբ եմ զբաղվել` ներկայացնելով թե՛ հայկական, թե՛ ոչ հայկական ստեղծագործություններ։ Ես անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս։ Կյանքիս այս փուլում հայկական երաժշտությունը մեծ տեղ ունի իմ կյանքում։ Ինձ շատ հարազատ է Կոմիտասի ստեղծագործությունը։ Պետք է ջանք թափեմ` ուսումնասիրելու ու ներկայացնելու նրա երաժշտությունը։ Եթե այս աշխատանքով հայ ժողովուրդն ինձ ավելի ճանաչի, ուրախ կլինեմ»,– նշեց Սեբուն։
%20copy.jpg?1511254470861)
Համերգի հատուկ հյուրը Սիրուշոն էր։ Սեբուն և Սիրուշոն կատարեցին ոչ միայն «Վույ աման»–ը, այլև Սեբուի երգացանկից Have You Ever Hurt Somebody ստեղծագործությունը։ «Առաջին անգամ 2 օր առաջ եմ լսել այս երգը։ Սեբուն ուղարկեց ինձ ու ասաց` ի՞նչ ես կարծում, կկարողանա՞նք սա էլ երգել համերգին։ Իմանալով, որ ես վերադառնալու էի Հայաստան համերգից ընդամենը 2 օր առաջ, ժամանակ չէի ունենալու ոչ փորձ անելու, ոչ էլ երգ սովորելու, առաջին պատասխանս պետք է լիներ ոչ, սակայն երբ լսեցի երգը, հասկացա, որքան գեղեցիկ էր և չկարողացա մերժել։ Դա խոսում է այն մասին, որ նա տաղանդավոր մարդ է։ Սեբուն շատ լավ երաժիշտ է, նրա հետ շատ հաճելի է աշխատել։ Կարծում եմ` այսօր որակյալ երաժշտության պակաս կա։ Սեբուն իր չափով լրացնում է այդ պակասը` տալով շատ գեղեցիկ, պարզ, նուրբ, հետաքրքիր և ժամանակակից երաժշտություն։ Ինքս հաճույքով եմ լսում իրեն»,– ասաց Սիրուշոն։
Համերգի երկրորդ հատվածում բեմ բարձրացավ Սերժ Թանկյանի պրոդյուսինգային հայտնի խումբը՝ «Վիզա»-ն։ Ռոքային ելևէջները ստիպեցին հանդիսատեսին ոտքի կանգնել ու մոտենալ բեմին` սիրելի երաժիշտներին ավելի մոտ լինելու համար։
%20copy.jpg?1511254525810)
Խմբի անդամների մեծ մասը հայեր են, իսկ վոկալիստը՝ K’noup-ը, հույն, սակայն նա էլ իրեն լավ է զգում Հայաստանում։ Նա նշեց, որ ամեն անգամ հաճույքով է գալիս ընկերների հայրենիք։
«Ինձ զգում եմ, ինչպես տանը։ Ձեր մայրաքաղաքն ավելի գեղեցիկ է դարձել, հետաքրքիր վայրեր ենք բացահայտում։ Հրաշալի երեկո է, շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար»,– ասաց նա։
Հանդիսատեսն իր հերթին բաց չէր թողնում սիրելի խմբին։ Համերգի ավարտից հետո նրանք «ստիպված» եղան վերադառնալ բեմ ու ևս մի երգ նվիրել երկրպագուներին։
%20copy.jpg?1511254661177)
%20copy.jpg?1511254688411)
%20copy.jpg?1511254792192)
%20copy.jpg?1511254806124)
%20copy.jpg?1511255126872)
%20copy.jpg?1511255134028)
%20copy.jpg?1511255156236)
%20copy.jpg?1511255163971)
%20copy.jpg?1511255174083)
%20copy.jpg?1511255181219)
%20copy.jpg?1511255190320)
%20copy.jpg?1511255202382)
%20copy.jpg?1511255210482)
%20copy.jpg?1511255218741)
%20copy.jpg?1511255226044)
%20copy.jpg?1511255233740)
%20copy.jpg?1511255243467)
%20copy.jpg?1511254502243)
%20copy.jpg?1511254510477)
%20copy.jpg?1511254516932)
%20copy.jpg?1511254489466)
%20copy.jpg?1511254534163)
%20copy.jpg?1511254540627)
%20copy.jpg?1511254548027)
%20copy.jpg?1511254554961)
%20copy.jpg?1511254573276)
%20copy.jpg?1511254581753)
%20copy.jpg?1511254590060)
%20copy.jpg?1511254597466)
%20copy.jpg?1511254617638)
%20copy.jpg?1511254624618)
%20copy.jpg?1511254631965)
%20copy.jpg?1511255253828)
%20copy.jpg?1511255262473)
%20copy.jpg?1511255285278)
%20copy.jpg?1511255303574)
%20copy.jpg?1511255329707)
%20copy.jpg?1511255274764)
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի







