Արմինկան և Վարդուհի Ալեքսանյանը հայկական տարազ են ցուցադրել
Լոս Անջելեսի Taglyan Cultural Complex-ում երեկ կայացել է բարեգործական երեկո, որի ընթացքում ցուցադրվել են հայկական տարազներ։ Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել Հարութ Փամբուկչյանը։
Ցուցադրությանը մասնակցել են նաև երգչուհի Արմինկան և պարուհի Վարդուհի Ալեքսանյանը։ Նրանք ներկայացրել են մոդեռն ոճի հայկական տարազներ։
Արմինկան և Վարդուհին Ինստագրամի իրենց էջերում տեղադրել են տեսանյութեր ցուցադրությունից։











