Գարիկ Մարտիրոսյանը հայտնել է Հենրիխ Մխիթարյանի հետ նախագծի մասին
Գարիկ Մարտիրոսյանն Ինստագրամի իր էջում նոր հրապարակում է արել, որը հետաքրքրել է հատկապես Հենրիխ Մխիթարյանի երկրպագուներին։
Նա ներկայացրել է նոր նախագծի անոնսը, որում իր մասնակցությունն ունի նաև Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Շոումենն իր հետևորդներին առաջարկել է կռահել, թե ինչ նախագիծ է սպասվում։
«Շուտով matchtv_channel-ում՝ Հենրիխ @micki_taryan: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նախագիծ է լինելու»,- տեսանյութը մակագրել է Գարիկը։







