Սերժ Թանկյանը զարդերի հավաքածու է թողարկել
SOAD-ի մեներգիչ Սերժ Թանկյանը Ինստագրամի իր էջում ներկայացրել է իր հեղինակած զարդերը:
Նա ներկայացրել է զարդերի լուսանկարներն ու պատմել, որ ոսկերչությամբ վաղուց է զբաղվում։ Երգիչը ոսկերիչ հորեղբորից շատ բան է սովորել։
«Ողջույն ընկերներ։ Ուզում եմ Ձեզ պատմել հետաքրքիր նոր աշխատանքի մասին։ 11 տարեկանից ես օգնել եմ հորեղբորս իր ոսկերչական բիզնեսում: Համալսարանն ավարտելուց հետո ես երկար ժամանակ աշխատել եմ իր հետ: Ես նրանից շատ բան եմ սովորել առևտրի, բիզնեսի, կյանքի մասին։ Ինձ համար մեծ պատիվ է Leon's of Beverly Hills-ի համար իմ սեփական զարդերի հավաքածուի դիզայնով զբաղվելը: Այստեղ իմ դիզայնով առաջին աշխատանքն է՝ «Աչք»»,- գրել է նա ու հայտնել, որ դրանց վրա կա իր ստորագրությունը։









