ՈՒՂԻՂ միացում. «Մանկական Եվրատեսիլ 2017»

19:01 • 26.11.17

 

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը, որին Հայաստանը ներկայացնում է «փոքրիկ ղարաբաղցի» Միշան։

 

9–ամյա տղան եվրոպացիներին կներկայանա «Բումերանգ» երգով և բոլորին բարության կոչ կանի։ Միշան ներկայանում է 4–րդ համարի ներքո։

 

Երգիչն իրեն մրցակից է համարում Վրաստանի, Բելառուսի և Լեհաստանի ներկայացուցիչներին։

 

«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի անցկացվում է 15-րդ անգամ՝ Shine Bright («Շողա պայծառ») նշանաբանի ներքո։

 

Այս տարի փոփոխություն կա մրցույթի քվեարկության կարգում։ Յուրաքանչյուր երկիր կարող է քվեարկել նաև իր մասնակցի օգտին։ Օնլայն քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 24-ից: Ըստ քվեարկության նոր կարգի՝ այս տարի մասնակից երկիրն օնլայն քվեարկության միջոցով կարող է քվեարկել նաև իր պատվիրակի օգտին: