Ինչպես է Հայաստանի ժյուրին բաշխել միավորները «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում
Թբիլիսիում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2017» համաեվրոպական մրցույթը, որում հաղթեց Ռուսաստանը։
Հայաստանում պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքները հայտարարեց Լիլիթ Թոխատյանը` Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դուստրը։
Tert.am Life–ը ներկայացնում է, թե ինչպես է քվեարկել հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրին։
Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում են եղել երգչուհի Զարուհի Բաբայանը, պրոդյուսեր Զառա Պետրոսյանը, կոմպոզիտոր Կարեն Անանյանը, «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցներ Միկան և Մերի Վարդանյանը։
Այսպիսով` հայաստանյան ժյուրին իր ձայները բաշխել է այսպես` ամենաբարձր` 12 միավորը տվել է Վրաստանին, 10 միավոր` Նիդերլանդներին, 8 միավոր Ուկրաինային։ Հաղթող Ռուսաստանին Հայաստանը տվել է 4 միավոր։
Մյուս միավորները բաշխվել են այսպես.
Կիպրոս – 1
Պորտուգալիա – 2
Մակեդոնիա – 3
Ռուսաստան – 4
Ավստրալիա – 5
Լեհաստան – 6
Բելառուս – 7







