Միշայի գրառումը ելույթից հետո և խնդրանքը հայերին
«Մանկական Եվրատեսիլ 2017»–ին ելույթից հետո 9–ամյա Միշան Ինստագրամի պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել և խնդրել հայերին քվեարկել իր օգտին։
«Ես արեցի լավագույնը իմ ուժերի սահմանում, հիմա ձեր հերթն է` օգնել ինձ։ Համերգային մասից հետո դուք կարող եք քվեարկել ինձ համար։ Սիրում եմ բոլորիդ»,– գրել է նա։
Նշենք որ այս տարի փոփոխություն կա մրցույթի քվեարկության կարգում։ Ըստ քվեարկության նոր կարգի՝ այս տարի մասնակից երկիրն օնլայն քվեարկության միջոցով կարող է քվեարկել նաև իր պատվիրակի օգտին: Օնլայն քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 24-ից:







