Առաջին պրոֆեսիոնալ լուսանկարները Մերի Մակարյանի հարսանիքից

13:55 • 28.11.17

 

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է, որ դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը նոյեմբերի 24-ին ԱՄՆ-ում ամուսնացել է։

 

Հաղորդավարուհին Ինստագրամի իր էջում հրապարակել է առաջին պրոֆեսիոնալ լուսանկարները հարսանիքից։ Մերին նաև փոխել է կարգավիճակը Ֆեյսբուքում՝ նշելով, որ արդեն ամուսնացած է և գրել. «Մեր առանձնահատուկ օրը»։

 

Նշենք, որ արդեն մի քանի ամիս է` դերասանուհին ԱՄՆ–ում է, որտեղ բնակվում է սիրելին` Վարդանը։ Մերին այժմ ստեղծագործական դադարի փուլում է և վայելում է ընտանեկան կյանքը։

 

Հաղորդավարուհին նշել է, որ սիրելին դեմ է, որ ինքը նկարահանվի սերիալներում։ «Քանի որ լսում եմ նրան, ինքս էլ մտածում եմ, որ դա ինձանից շատ ժամանակ է խլելու, մտածում եմ ավելի թեթև ինչ–որ բան ընտրել»,– ասել է նա` խոսելով մասնագիտական գործունեության մասին։

 

 

Առաջին պրոֆեսիոնալ լուսանկարները Մերի Մակարյանի հարսանիքից