«Միսս Մոսկվա-2017»–ի հաղթող է դարձել Ելիզավետա Լոպատինան

14:47 • 28.11.17

 

Մոսկվայում երեկ կայացել է «Միսս Մոսկվա 2017» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը։ «Ռուսաստանի գեղեցկություն» մրցույթում որպես մայրաքաղաքի ներկայացուցիչ հանդես գալու հնարավորության համար պայքարել է 40 աղջիկ։

 

Մրցույթում հաղթող է ճանաչվել  Ելիզավետա Լոպատինան: Նա 21 տարեկան է, ավարտել է Ռուս-բրիտանական կառավարման ինստիտուտն ու զբոսաշրջության ոլորտի մասնագետ է:

 

Եզրափակիչ փուլին պատրաստվել աղջիկներին օգնել են Ռուսաստանում գեղեցկության ոլորտի պրոֆեսիոնալներն ու աստղերը։ Հաղթողին ընտրելիս հատուկ ուշադրություն են դարձրել դեֆիլեին, որը շատ կարևոր էր այս մրցույթում։

 

«Միսս Մոկսվա 2017» մրցույթին մասնակցել է 800 աղջիկ, բայց միայն 40-ն են անցել եզրափակիչ փուլ։ Նրանց թվում է եղել նաև հայուհի` 19-ամյա Դիանա Հակոբյանը:

 

 

 

 

«Միսս Մոսկվա-2017»–ի հաղթող է դարձել Ելիզավետա Լոպատինան