Տիգրան Մանսուրյանն առաջադրված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն առաջադրվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության երկու անվանակարգում: Այս մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքից:
Նրա հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում: «Գրեմմի»-ի «Տարվա պրոդյուսեր դասական ոճում» անվանակարգում էլ առաջադրված է Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը։
«Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 28-ին Նյու Յորքում:







