«Ամենախելացին». 2 տարվա աշխատանքը` 2 րոպեում
«Ամենախելացին» հեռուստանախագիծը արդեն 2 տարի է` եթերում է, որի շրջանակում ունեցել է 5 եթերաշրջան։
Ստեղծագործական թիմը կարևորում է, որ նախագծի շնորհիվ մասնակիցներն իրենց գիտելիքի շնորհիվ կարողացել են ճամփորդել աշխարհի տարբեր երկրներով, այցելել եվրոպական առաջատար կրթական հաստատություններ ու վաստակել իրենց կյանքի առաջին միլիոնը։
Ի դեպ, այս եթերաշրջանը խոստանում է լինել ամենահագեցածը` մրցանակների առումով, քանի որ ավելացել են նոր մրցանակներ։
Ստեղծագհործական թիմը պատրաստել է տեսանյութ և փորձել 2 րոպեում ներկայացնել 2 տարվա ահռելի աշխատանքը:







