«Թոփ մոդել ԱՊՀ 2017» մրցույթին Հայաստանը կներկայացնեն Սրբուհի Ավանեսյանը և Սեդա Սարգսյանը

16:59 • 04.12.17

 

Այս տարի Հայաստանում անցկացվեց «Միսս ԱՊՀ» մրցույթը, որում հաղթող ճանաչվեց Շուշան Երիցյանը։ Դեկտեմբերի 10-ին Երևանում կկայանա ևս մեկ գեղեցկության մրցույթ` «Թոփ մոդել ԱՊՀ-2017»։

 

Միջազգային մրցույթին մասնակցելու համար Հայաստան կժամանեն մոդելներ 18 երկրներից: Մրցույթին Հայաստանը կներկայացնեն Սրբուհի Ավանեսյանը, որը մասնակցել է նաև «Միսս Արմենիա 2017» մրցույթին և Սեդա Սարգսյանը:

 

Մոդելները Երևան կժամանեն այսօր։ Մինչև բուն մրցույթը նրանք հնարավորություն կստանան մասնակցելու վարպետության դասերի։ Բացի այդ, կկազմակերպվեն ճանաչողական տուրեր` Հայաստանը բացահայտելու համար։

 

Միջազգային մրցույթի ժյուրիի կազմը բաղկացած է 12 հոգուց, 3-ը՝ Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից, 5-ը՝ ԱՊՀ տարբեր երկրներից:

 

«Թոփ մոդել ԱՊՀ 2017» մրցույթին Հայաստանը կներկայացնեն Սրբուհի Ավանեսյանը և Սեդա Սարգսյանը