Մկոն ուժերը կփորձի երգարվեստում

14:22 • 05.12.17

 

Մկոն և Սոնան օրերս երկրպագուներին ներկայացրին իրենց նոր զուգերգը, որը կոչվում է У любви свои причины։

 

Եթե 21 տարի առաջ «Մեր բակում» Մկոն երգելու իմիտացիա էր արել, իսկ իր փոխարեն երգել էր Անդրեյ Դավիդյանցը, հիմա Մկոն ինքն է երգում։ Զուգերգն արդեն հասցրել է արժանանալ դրական գնահատականների։

 

Tert.am Life–ը Մկոյից հետաքրքրվեց` արդյոք հայտ է ներկայացնում երգարվեստում։ «Նման մտքեր կան, սա միակ նախագիծը չի լինի։ Ուզում եմ աշխատել այդ ուղղությամբ։ Կարծում եմ` հետաքրքիր կլինի, ուղղակի պետք է ճիշտ ձևաչափ ընտրել»,– ասաց դերասանը։

 

Նոր նախագծերում Մկոն կներկայանա, սոլո կատարումներո՞վ, թե՞ զուգերգով, նա առայժմ չգիտի։ Դերասանը կարևորում է այն փաստը, որ նախագիծը սիրվի։ «Կարծում եմ` ասելիք ունեմ այդ ասպարեզում»,– նշեց նա։

 

Մկոն ուժերը կփորձի երգարվեստում