«Երբեք չեմ ներելու ինձ էն փոքրոգությունը, որը թույլ չտվեց խոնարհվել քո առջև». Քրիստ Մանարյանը՝ էլվինա Մակարյանի մասին

18:13 • 06.12.17

 

Երաժիշտ, երգահան Քրիստ Մանարյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է երգչուհի Էլվինա Մակարյանի «Մայրամուտ» երգով և հուզիչ գրառում արել։ 

 

«Երբեք, երբեք ու երբեք չեմ ներելու ինձ էն փոքրոգությունը, որը կաշկանդում ու կաթվածահար էր անում հոգիս և էդպես էլ թույլ չտվեց, որ գամ, մարդավարի խոնարհվեմ տաղանդիդ ու, հատկապես, քո առջև, և որին ինչ անուն ասես տվեցի, թեև իրական անունն էր Ակնածանք: Ես ուր, Էլվինան ուր.... թեև էնքան մոտիկ էինք և՛ Երևանում, և՛, հատկապես, Գլենդելում....

 

Կներես, Վարպետ, հազար անգամ կներես»,– գրել է նա։