«Ես չեմ գրել Մերիին». Շուշան Երիցյանը` Մերի Հակոբյանի ուղիղ եթերի ժամանակ միջադեպի մասին

18:33 • 06.12.17

 

Մերի Հակոբյան, Շուշան Երիցյան, Տաթև Սարգսյան եռյակի ընկերության ավարտի մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Տևական ժամանակ է` Շուշանն ու Տաթևը շարունակում են ընկերություն անել, իսկ Մերիի հետ կապ չեն պահպանում։

 

Ընկերուհիների հարաբերությունների վատացման մասին քննարկումները ամիսներ անց էլ չեն դադարում։ Քննարկման նոր ալիք է բարձրացել Մերիի հերթական ուղիղ եթերից հետո, որի ժամանակ Շուշան Երիցյանի անունով և լուսանկարով օգտատերը գրեց. «Բարև, հույս ունեմ, հիշեցիր, եթե դժվար չէ, այսօր կզանգեմ քեզ, բան ունեմ ասելու»: Ըստ Մերիի հետևորդների` նա անակնկալի է եկել  այս մեկնաբանությունից։  

 

Շուշան Երիցյանը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ այդ մեկնաբանությունն ինքը չի գրել։ «Այդ էջն ինձ չի պատկանում։ Ես տեղյակ չեմ, թե ով է նման բան գրել։ Այս թեմայով այլ հարցերի պատասխանել չեմ ուզում, քանի որ թեման ինձ համար փակ է»,– ասաց մոդելը` չցանկանալով խոսել Մերիի հետ այժմյան կապի և հարաբերությունների մասին։

 

«Ես չեմ գրել Մերիին». Շուշան Երիցյանը` Մերի Հակոբյանի ուղիղ եթերի ժամանակ միջադեպի մասին