Լիլիթ Հովհաննիսյանի 30-ամյակը՝ Ղազախստանում

12:13 • 07.12.17

 

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այսօր նշում է 30-ամյակը։ Տարեդարձի օրն այս տարի աշխատանքային է Լիլիթի համար։ Այժմ նա Ղազախստանում է, որտեղ, որպես հատուկ հյուր, երեկոյան կմասնակցի երաժշտական մրցանակաբաշխության։

 

Երգչուհին իր էջում տեղադրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են երեկ կայացած փորձից հետո գործընկերներն ու ամուսինը` Վահրամ Պետրոսյանը, շնորհավորել իրեն և մակագրել.

 

«Ղազախստանում արդեն կեսգիշերն անց է։ Իմ բեմական փորձից բառիս բուն իմաստով մեկ վայրկյան անց վրա հասավ դեկտեմբերի 7-ը»:

 

Ի դեպ, երգչուհին, սովորաբար, տոնի չի վերածում իր տարեդարձը, քանի որ այսօր Սպիտակի աղետալի երկրաշարժի տարելիցն է: Դեռ տարիներ առաջ Լիլիթն ասել է, որ դեկտեմբերի 7-ը երբեք տոն չի դառնա իր համար՝ չնայած այս օրն է լույս աշխարհ եկել:

 

Լիլիթ Հովհաննիսյանի 30-ամյակը՝ Ղազախստանում