Սիրուշոն որդիների հետ լուսանկար է հրապարակել Ծաղկաձորում հանգստից
Երգչուհի Սիրուշոն շարունակում է շատ ակտիվ լինել Ինստագրամում։ Երգչուհին «սթորի» հավելվածում լուսանկարներ է հրապարակել և պատմել, թե ինչպես է անցկացրել հանգստյան օրերը։
Սիրուշոն հանգիստը վայելել է Ծաղկաձորում։ Նա հրապարակել է նաև ձյան հետ խաղացող երեխաների լուսանկարը։
Երգչուհին հրապարակել է նաև փոքրիկ պատկերակ love is հայտնի մաստակներից, որում գրված է` «Սերը դա... երբ նա փորձում է հասկանալ քո սիրած երաժշտությունը», ապա ժպիտիկ ավելացրել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրուշոն որպես ռեժիսոր նկարահանել է մոր` Սյուզան Մարգարյանի «Ամանոր» երգի տեսահոլովակը, որը շուտով կլինի եթերում։












