Արման Հովհաննիսյանի և կնոջ նոր լուսանկարը
Երգիչ Արման Հովհաննիսյանն այս օրերին ԱՄՆ–ում է, քանի որ դեկտեմբերի 24–ին պատրաստվում է ներկայանալ համերգով։ Երգչի հետ ԱՄՆ–ում է նաև կինը` Աննան։
Օվկիանոսից այն կողմ զույգը հանդիպել է նաև ընկերներին` Արմենչիկին ու նրա կնոջը` Լուսինեին։ Ամերիկաբնակ երգիչը հրապարակել է հանդիպման լուսանկարը։ Ի դեպ, հանդիսատեսը հազվադեպ է առիթ ունենում տեսնելու Արմանի կնոջը։ Երգիչը, սովորանբար, փակ է պահում ընտանեկան լուսանկարները։ Անձամբ նա չի հրապարակում ընտանեկան լուսանկարներ։
Ավելի վաղ Արմանի մենեջերը Tert.am Life–ի հետ զրույցում ասել էր, որ խոսակցությունները, թե երգիչն ընտանիքի հետ տեսղափոխվել է ԱՄՆ, չեն համապատասպխանում իրականությանը։ Նա ԱՄՆ–ում է գործնական այցով և մինչև Ամանոր կվերադառնա Հայաստան։
Ամանորի գիշերն Արմանի համար աշխատանքային է լինելու։ Երգիչը տոները կդիմավորի Թեհրանում` տեղի հայերի հետ։
.jpg?1513586894423)







