«Իմ կիսատ թողած երգը». տարիների դադարից հետո Վարդան Պետրոսյանը վերադառնում է բեմ

14:20 • 21.12.17

 

Դերասան Վարդան Պետրոսյանը տևական դադարից հետո վերադառնում է թատրոն։ Փետրվարի 3–ին ԱՄՆ-ում դերասանը հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր ներկայացումը։ Վարդան Պետրոսյանը վերադառնում է «Իմ կիսատ թողած երգը» խորագիրը կրող աշխատանքով։

 

Սա դերասանի առաջին վերադարձն է բեմ` 2013–ին տեղի ունեցած վթարից ու բանտարկությունից հետո։ Tert.am Life–ը նրա որդուց` Հայկ Պետրոսյանից հետաքրքրվեց` արդյոք հայրը պատրաստվում է ներկայացումը խաղալ նաև Երևանում։ Հայկն ասաց, որ հոր` Երևանի հետ կապված ծրագրերից տեղյակ չէ, ուստի`որևէ տեղեկություն տրամադրել չի կարող։

 

Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ–Երևան ավտոճանապարհին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել, որի արդյունքում 2 երեխա մահացել էր: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և երկու տարով զրկվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ 2015թ. սեպտեմբերից նա տեղափոխվել էր պատժի կրման բաց ռեժիմ։ 2017–ի մարտին նա ազատ արձակվեց ու մեկնեց Ֆրանսիա։

 

«Իմ կիսատ թողած երգը». տարիների դադարից հետո Վարդան Պետրոսյանը վերադառնում է բեմ