Էրիկը, Սոնան, Մաշան և մյուսները` Երվանդ Երզնկյանի 70-ամյակի համերգին

16:41 • 22.12.17

 

 

Արամ Խաչատրյան համերգասրահում օրերս կայացավ Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի 50 և նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի 70-ամյակին նվիրված տոնական համերգ:

 

Միջոցառմանը ելույթ ունեցան այն երգիչ–երգչուհիները, ովքեր անմիջական կապ ունեն էստրադային-ջազային երաժշտության հետ՝ Էրիկը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Մարտին Վարդազարյանը, էմմա Պետրոսյանը, Վահագն Հայրապետյանը, Արփին և այլք: Երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես համաշխարհային հիթեր, այնպես էլ հայկական սիրված երգեր։

 

Համերգին ներկա էին ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արտավազդ Փելեշյանը և այլք։

 

Լուսանկարները՝ Հանրային ռադիոյի

Էրիկը, Սոնան, Մաշան և մյուսները` Երվանդ Երզնկյանի 70-ամյակի համերգին