Ծնվել է մոդել Մարիկա Թունյանի առաջնեկը

14:19 • 22.12.17

 

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ մոդել Մարիկա Թունյանը բալիկի է սպասում։ Մոդելը հաստատել էր հղիության լուրը, սակայն նշել էր, որ չի ցանկանում բացահայտել փոքրիկի սեռը։

 

Մարիկայի և Ռուբենի փոքրիկն արդեն լույս աշխարհ է եկել։ Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ նա ամուսնուն արու զավակ է պարգևել։ Ծնողները փոքրիկին տվել են Գոռ անունը։

 

Ի դեպ, մինչև հղիության վերջին ամիսները Մարիկան ակտիվ գործունեության մեջ է եղել։ 

 

Նշենք, որ մոդելն ամուսնացած է ՏՏ ոլորտի մասնագետ Ռուբեն Ասոյանի հետ։ Զույգն ամուսնացած է արդեն 2 տարի։

 

 

 

Ծնվել է մոդել Մարիկա Թունյանի առաջնեկը