Քրիստինե Պեպելյանի ուսանողների անակնկալը և երգչուհու հուզմունքը

14:33 • 27.12.17

 

 

Ամանորին ընդառաջ երգչուհի Քրիստինե Պեպելյանի ուսանողներն անակնկալ են մատուցել նրան։ Քրիստինեն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել և մակագրել.

 

«Ուսանողներիս անակնկալը. Պեպելյանչիկի, դուք ամենալավն եք, շնորհակալ եմ շա՜տ»։

 

Քրիստինեն չի կարողանում զսպել հուզմունքը, երբ տեսնում է ուսանողների նվերը` իրենց լուսանկարներով։ Այն մակագրված է`«Պեպելյանչիկների կողմից»։

 

Նշենք, որ Քրիստինեն արդեն մի քանի տարի է` դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

 

 

Քրիստինե Պեպելյանի ուսանողների անակնկալը և երգչուհու հուզմունքը