Աստղեր, որոնք փորձել են հավերժ երիտասարդ մնալ՝ չարաշահելով բոտոքսը
Հոլիվուդյան աստղերը մտածում են ոչ միայն իրենց դերասանական կարիերայի ու հաջողությունների, այլ նաև արտաքինի մասին. նրանք պետք է հետևեն իրենց կազմվածքին, դեմքին և ոճին՝ փորձելով հնարավորինս երիտասարդ ու գրավիչ տեսք պահպանել:
Պարզ է, որ շոու բիզնեսում արտաքինը հաջողությունների հասնելու հիմնական գրավականներից մեկն է, և Հոլիվուդում կան բազմաթիվ պլաստիկ վիրաբույժներ ու կոսմետոլոգներ, որոնք կարող են ճիշտ մոտեցում գտնել յուրաքանչյուր մարդու համար և օգնել պահպանել գեղեցկությունը: Սակայն որոշ աստղեր փորձում են կանգնեցնել ժամանակը՝ ցանկանալով նույն տեսքն ունենալ, ինչ 20-30 տարի առաջ:
Փաստերը ցույց են տալիս, որ հաճախ այս փորձերը պսակվում են անհաջողությամբ. ծերությունն անհնար է քողարկել պլաստիկ միջամտությունների կամ դիմահարդարման միջոցով:
Big Picture-ը ներկայացրել է աստղերի, որոնք հրաժարվել են հանձնվել, ինչի հետևանքով նրանց արտաքինը միայն տուժել է:
Լինդսի Լոհանը երբեք չի խոստովանել, որ ինքը դիմել է պլաստիկ վիրաբուժության օգնությանը, սակայն դեռ 2011 թվականին բոլորը սկսել են նկատել նրա դեմքի փոփոխությունները: Նրա այտոսկրերը բարձրացել են, այտերի վրա փոսեր են գոյացել, աչքերը փոքրացել ու նեղացել են՝ անբնական տեսք ընդունելով: Մի շարք հայտնի բժիշկներ գնահատել և մեկնաբանել են նրա արտաքինը: Այսպես, պլաստիկ վիրաբույժ Գարտ Ֆիշերը, որն աշխատում է աստղերի հետ, ասել է, որ ընդամենը նրա լուսանկարին նայելիս ակնհայտ է դառնում, որ նա պլաստիկ վիրահատություններ է արել ու չափից շատ ֆիլերներ օգտագործել:

50-ամյա Նիկոլ Քիդմանի դեմքն անընդհատ փոխվում է, սակայն նա պարբերաբար պնդում է, որ երբեք չի դիմել պլաստիկ վիրաբույժների օգնությանը: 2013 թվականին դերասանուհին խոստովանել է, որ ինքը բոտոքսի ներարկումներ է արել:
«Ցավոք, փորձեցի բոտոքսը, սակայն հրաժարվեցի դրանից, և այժմ վերջապես կրկին կարող եմ շարժել դեմքս»,- ասել է նա: Շատերի համոզմամբ՝ դերասանուհին շարունակում է բոտոքս օգտագործել:

Ժամանակին Մելանի Գրիֆիտը հայտնի գեղեցկուհի էր, սակայն այժմ՝ 60 տարեկանում, դերասանուհին շատ ավելի վատ տեսք ունի, քան նրա հասակակիցները: Ակնհայտ է, որ նա անընդհատ օգտվում է պլաստիկ վիրաբույժների ծառայություններից՝ չնայած երբեք չի խոստովանում դա:
«Շատերն են ասում, որ տեսքս ահավոր է: Չգիտեմ՝ արդյոք հիանալի տեսք ունեմ, սակայն ես շատ եմ աշխատում ինձ վրա: Ես մարզիչ ունեմ, որի հետ պարապում եմ շաբաթական 4 անգամ, ինչպես նաև զբաղվում եմ յոգայով», - ասել է նա:

Վերջերս Ռենե Զելվեգերի արտաքինը շատ է փոխվել դեպի վատը. որոշ ժամանակով նա անհետացել է, իսկ վերադառնալուց հետո նրա դեմքը դարձել է քննարկումների առարկա: Երբ նրան հարցրել են բարձրացած այտոսկրերի և ձգված մաշկի մասին, սկզբում նա լռել է, այնուհետև ասել, որ ինքը սկսել է ավելի երջանիկ և լիարժեք կյանքով ապրել և շատ ուրախ է, որ դա նկատվում է:
«Ես առողջ եմ: Երկար ժամանակ մոտս ամեն ինչ այնպես չէր, ինչպես այժմ: Ավելի վաղ հոգ չեմ տարել իմ մասին, մինչև հասկացա, որ եկել է ինչ-որ բան փոխելու ժամանակը», - ասել է դերասանուհին:

Մեգ Ռայանը, փորձելով պահպանել երիտասարդ ու թարմ տեսքը, պլաստիկ վիրահատություն է արել, այնուհետև կոսմետիկ ներարկումեր ընդունել, որոնք, սակայն, միայն վատ ազդեցություն են ունեցել նրա դեմքի վրա:

«Ընկերներ» հեռուստասերիալի աստղ Քորթնի Քոքսը մի ժամանակ գեղեցիկ, երիտասարդ և թարմ դեմք է ունեցել, և նույնիսկ հայտնի սերիալում նկարահանվելու ժամանակ նա կարծես չի փոխվել: Որոշ ժամանակով Քոքսն անհետացել է, այնուհետև վերադարձել «Գիշատիչների քաղաք» շոու, սակայն առաջին եթերաշրջանից հետո հեռուստադիտողները սկսել են փոփոխություններ նկատել նրա արտաքինում:
Մի անգամ դերասանուհին ասել է, որ իր հիանալի արտաքինի գրավականը լիարժեք սպա պրոցեդուրաներն են: 2015 թվականին նա խոստովանել է, որ մի քիչ բոտոքս է արել՝ նշելով, որ պլաստիկ վիրահատություններ չի անի:

Ումա Թուրմանը միշտ հետաքրքիր արտաքին է ունեցել, սակայն վերջերս նրա դեմքը կտրուկ փոխվել է: Հեռուստաշոուներից մեկի եթերում նա հրաժարվել է խոստովանել, որ փոփոխությունների է ենթարկել իր դեմքը և միայն ասել է, որ իր արտաքինը բազմամյա գործընթացների արդյունք է:








