Ամանորը` արտերկրում. Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել ամուսնու և որդիների հետ
Երգչուհի Սիրուշոն ամուսնու և որդիների հետ Ամանորը կդիմավորի արտերկրում։ Նա իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել ամուսնու և որդիների հետ։ Նրանք օդանավակայանում են։
Ընտանեկան լուսանկարին կից երգչուհին գրել է. «Որոշ ժամանակով հանգստի եմ մեկնում ընտանիքիս հետ: Խոստանում եմ շուտով վերադառնալ աշխատանքի: Մաղթում եմ ձեզ հրաշալի Նոր տարի։ Ուրախ տոնեք այն, ձեր առջև դրեք նոր նպատակներ և աշխատեք դրանք իրագործելու ուղղությամբ: Կփորձեմ երկար ժամանակով հեռու չլինել ձեզնից»։
Երգչուհին չի բացահայտել, թե որ երկրում է պատրաստվում դիմավորել Ամանորը։








