Այսօր «Հետհաշվարկի» վերջին սերիան է

17:30 • 07.01.18

 

Սոս Ջանիբեկյանի, Անի Երանյանի և Խորեն Լևոնյանի մասնակցությամբ «Հետհաշվարկ» 24 մասանոց հոգեբանական թրիլլերն այսօր կավարտվի։

 

Ռեժիսոր  Ելենա Արշակյանը, խոսելով ֆիլմի մասին, նշել է, որ այս նախագիծը դուրս է իր և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի աշխատանքային ոճից։ Ըստ նրա` երկուսի  համար էլ ռիսկային էր այսպիսի գործ անելը։

 

Ստեղծագործական թիմը բացահայտումներ չի անում, սակայն խոստանում է, որ Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի բաժանորդներին սպասվում է լարված սերիա։

 

«Հետհաշվարկի» նկարահանումները կայացել են ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում։ Մոսկվայում նկարահանվել են հատվածներ ֆիլմի նախավերջին և վերջին մասերից։

 

Սա առաջին ֆիլմն էր, որում միասին հանդես եկան Խորեն Լևոնյանն ու Սոս Ջանիբեկյանը։