«Հին արքաներ» պատմական դրաման` «Արմենիա TV»–ի եթերում

13:24 • 07.01.18

 

«Հին արքաներ» պատմական դրաման մեծ աժիոտաժ էր առաջացրել հանրության շրջանում։ Հունվարի 8–ից Ժան Նշանյանի, Մուրադ Ջանիբեկյանի, Ռուբեն Մուրադյանի, Շողեր Թովմասյանի, Արման Նշանյանի, Շաքե Թուխմանյանի, Աննա Գրիգորյանի և այլ դերասանների մասնակցությամբ ֆիլմը կլինի «ԱրմենիաTV»–ի եթերում։

 

Ռեժիսոր Հարութ Շատյանի ֆիլմում նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ, երբ Հայաստանում պետք է գահ բարձրանար Տիգրան 2-րդ Արտաշեսյանը՝ ապագայում՝ Արքայից Արքա Տիգրան Մեծը։ Ֆիլմի կիզակետում Տիգրան Առաջինի մահից հետո ստեղծված արքունական դավադրություններն են:

 

Դրաման նկարահանվել է 2016 թվականին, մինչև այս ցուցադրվել է միայն Ucom ցանցում գործող  «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում։

 

Նախագծի զգեստները, կենցաղի պարագաները և ժամանակաշրջանի բոլոր առանձնահատկությունները մշակվել են ազգագրագետների, պատմաբանների և հնագետների խորհրդատվությամբ: