Սիրուշոն տոնում է 31–ամյակը. նա արտերկրում է

12:59 • 07.01.18

 

Երգչուհի Սիրուշոն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Նա բոլորում է 31 տարին։

 

Սիրուշոն տարեդարձը նշում է արտերկրում։ Դեկտեմբերի 30-ին երգչուհին ընտանեկան լուսանկար է հրապարակել և հայտնել, որ մեկնում է հանգստի։ Երգչուհին խոստացել է շուտ վերադառնալ աշխատանքի։

 

Նախորդ տարի ևս Սիրուշոն Հայաստանում չէր տարեդարձի օրը, սակայն հայրենիք վերադառնալուց հետո մեծ խնջույք էր կազմակերպել 30-ամյակի առթիվ։

 

Երգչուհին ծնվել է Երևանում՝ դերասան Հրաչյա Հարությունյանի և երգչուհի Սյուզան Մարգարյանի ընտանիքում։ Սիրուշոն իր կարիերան սկսել է 7 տարեկանից։ 2008 թվականին ամուսնացել է Լևոն Քոչարյանի հետ։ Զույգը 2 որդի ունի` Ռոբերտն ու Միքայելը։

 

Սիրուշոն տոնում է 31–ամյակը. նա արտերկրում է