Աստղերը` «Ոսկե գլոբուս-2018»-ի կարմիր գորգին. սև զգեստներով նրանք արտահայտել են իրենց բողոքը
Հունվարի 7-ին Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում կայացել է կինեմատոգրաֆի և հեռուստատեսության ոլորտում ձեռքբերումների համար «Ոսկե գլոբուս-2018» կինոմրցանակաբաշխության 75-րդ արարողությունը:
Նշանակալի մշակութային իրադարձություն լինելուց զատ՝ այն նաև հրաշալի առիթ է աստղերի համար ևս մեկ անգամ հանդիսավոր կարմիր գորգով անցնելու ու իրենց հմայիչ տեսքով շրջապատին հիացնելու առումով։
Հետաքրքրական է, որ կինոմրցանակաբաշխության այս տարվա կարմիր գորգն էականորեն տարբերվել է մյուս տարիների «Ոսկե գլոբուս»-ի կարմիր գորգերից: Այս տարի աստղերը համատեղ որոշման արդյունքում միջոցառմանն են ներկայացել սև զգեստներով՝ ի նշան սեռական բռնության զոհ դարձած կանանց աջակցության:
Tatler-ը մանրամասնում է, որ ավելի վաղ հոլիվուդյան դերասանուհիները հիմնել էին «Ժամանակը սպառվել է» շարժումը, որի նպատակն է վերջ տալ կինոոլորտում ու դրա սահմաններից դուրս կանանց նկատմամբ սեռական բռնությանը, ինչպես նաև հասնել գենդերային հավասարության:
Շարժմանն աջակցող աստղերը կարմիր գորգին են հայտնվել ամբողջովին սևազգեստ՝ ապացուցելով, որ հոլիվուդյան կինոմրցանակաբաշխությունները դիտարժան շոու լինելուց զատ կարող են նաև հասարակության համար կարևոր փոփոխությունների խթան լինել:
Հատկանշական է, որ մի շարք դերասանուհիներ կարմիր գորգին են հայտնվել ոչ թե ամուսինների ու ընկերների, այլ տարբեր կազմակերպությունների ակտիվիստների հետ:
Անջելինա Ջոլին որդու հետ


Նիկոլ Քիդման

Ամերիկա Ֆերերա, Նատալի Պորտման

Շերոն Սթոունը որդու հետ

Մերիլ Սթրիփ, Այ Ժեն-պու

Քեյթ Հադսոն

Ալիսիա Վիկանդեր

Դակոտա Ջոնսոն

Սառա Ջեսիքա Պարկեր

Հայդի Քլում

Պենելոպե Կրուզ

Ջեսիքա Բիլ

Ջասթին Թիմբերլեյք

Քեթրին Զետա Ջոնս

Քենդալ Ջեներ

Նաոմի Քեմփբլ

Դայանա Կրյուգեր

Հոլի Բերի

Մարգո Ռոբի

Եվա Լոնգորիա

Ռիզ Ուիզերսփուն








