Քանյե Ուեսթը զանգահարել է քաղցկեղով հիվանդ մահամերձ երկրպագուհուն և ռեփ կատարել նրա համար

16:58 • 10.01.18

 

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իրականացրել է մահամերձ երկրպագուհու երազանքը՝ նրա համար երգ կատարելով:

Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, Քանյեն զանգահարել է քաղցկեղով հիվանդ աղջկան և ռեփ կատարում նվիրել նրան: 40-ամյա ռեփերը լսելով երիտասարդ երկրպագուհու մասին, անմիջապես զանգահարել է նրան և անհատական համերգ նվիրել:

Ամերիկացին դա արել է առանց հայտարարելու կամ սոցցանցերում հրապարակելու, սակայն հիվանդ աղջկա ծանոթներից մեկը թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է այդ մասին՝ հայտնելով, որ նա իրականացրել է իր ծանոթուհու երազանքը:

Նրա գրառմամբ կիսվել է նաև Քանյեի կինը՝ Քիմ Քարդաշյանը՝ ընդգծելով, որ «իրենք աղոթում են աղջկա ընտանիքի համար»:

Քանյե Ուեսթը զանգահարել է քաղցկեղով հիվանդ մահամերձ երկրպագուհուն և ռեփ կատարել նրա համար