ՊՐԵՄԻԵՐԱ. «Դեպի Եվրատեսիլի» 5 մասնակից ներկայացրել են իրենց «եվրատեսիլյան» երգերը

14:17 • 15.01.18

 

«Դեպի Եվրատեսիլ» նախագիծն այսօրվանից սկսում է ներկայացնել նախագծի մասնակիցների երգերի պրեմիերաները։

 

Այսօր ներկայացվել են Ամալյա Մարգարյանի, Հայկ Կասպարովի, «Նեմրա»–ի, Թամար Կապրելիանի և Սուրեն Պողոսյանի մրցութային երգերը։

 

 «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը բաղկացած կլինի 3 փուլից՝ նախընտրական, կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ, որոնք Առաջին ալիքի եթերում կհեռարձակվեն փետրվարի 3-ից։

 

Մրցույթի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին ՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։

 

 

ՊՐԵՄԻԵՐԱ. «Դեպի Եվրատեսիլի» 5 մասնակից ներկայացրել են իրենց «եվրատեսիլյան» երգերը