ՊՐԵՄԻԵՐԱ. Կամիլը, Սևակ Խանաղյանը և ևս 3 երգիչ ներկայացրել են իրենց «եվրատեսիլյան» երգերը
Ինչպես արդեն հայտնել էինք ,«Դեպի Եվրատեսիլ» նախագիծը սկսել է ներկայացնել մասնակիցների երգերի պրեմիերաները։ Երեկ կայացան Ամալյա Մարգարյանի, Հայկ Կասպարովի, «Նեմրա»–ի, Թամար Կապրելիանի և Սուրեն Պողոսյանի մրցութային երգերը։
Այսօր արդեն ներկայացվել են Սևակ Խանաղյանի, Կամիլի (Արսեն Գրիգորյան), Անգելի, «Ալտերնատիվ»–ի և Տյոմի երգերի պրեմիերաները։
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը բաղկացած կլինի 3 փուլից՝ նախընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։ Մրցույթի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին ՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։







