«Ես շատ եմ սիրում իմ երկիրը». Սևակ Խանաղյանը` «Եվրատեսիլ» գնալու ցանկության մասին
Երգիչ Սևակ Խանաղյանն այսօր ներկայացրեց իր «եվրատեսիլյան» երգը, որը հայերեն է։ Երգի երաժշտության հեղինակն ինքն է, խոսքերի հեղինակները «Հայաստանի ձայնից» իր թիմի ֆինալիստ Աննա Դանիելյանը և Վիկտորյա Մալաքյանն են։
Սևակը, Ինստագրամի իր էջում գրառում է արել «Դեպի Եվրատեսիլի» մասին.
«Ընկերներ, Ձեզանից շատերը գիտեն, որ ես որոշել եմ մասնակցել «Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին` «Դեպի Եվրատեսիլին»։ Ես շատ եմ սիրում իմ երկիրը և ուրախ կլինեի այն ներկայացնել «Եվրատեսիլ 2018»–ին, սակայն ամեն ինչ կախված է Ձեզանից։ Այս որոշումը մենք պետք է միասին կայացնենք։ Եթե մենք դա անենք, ես ուրախ կլինեմ։ Առայժմ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մեր երգը` «Քամին», որով ես մասնակցում եմ»։







