Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուրնիկովան առաջին անգամ ցուցադրել են իրենց երեխաներին

17:55 • 17.01.18

 

Ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուռնիկովան և իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը ցույց են տվել իրենց նորածին երկվորյակներին՝ փոքրիկների լուսանկարները հրապարակելով ինստագրամյան էջերում:

 

36-ամյա մարզուհին և 42-ամյա երգիչը լուսանկարներին կից գրել են միևնույն բանը՝ «Իմ արևի լույս»:

 

Հայտնի է, որ նորաթուխ ծնողները տղային անվանել են Նիկոլաս, աղջկան՝ Լյուսի:

 

Հիշեցնենք, որ Կուռնիկովայի անակնկալ ծննդաբերության լուրը տարածվել է դեկտեմբերին: Նախքան այդ, մոտ մեկ տարի նա անհետացել էր պապարացիների տեսադաշտից:

 

Հավելենք, որ ռուս գեղեցկուհին ու Իգլեսիասը միասին են 2001թ. ի վեր: 2003թ. Կուռնիկովան ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան՝ լուրջ վնասվածքի պատճառով:

Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուրնիկովան առաջին անգամ ցուցադրել են իրենց երեխաներին