Բեյոնսեն Քարդաշյանի նորածին դստերն ավելի քան 20.000 դոլարանոց նվեր է մատուցել
Հայտնի ամուսիններ երգչուհի Բեյոնսեն ու ռեփեր Ջեյ Զին Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին 3-րդ երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ թանկարժեք նվեր են մատուցել:
Ինչպես հայտնում է The Sun-ը, նրանք որպես նվեր են ընտրել ավելի քան 20.000 դոլար արժողությամբ թևնոց՝ զարդարված ադամանդներով ու 3 թվի փորագրությամբ: Նշվում է, որ զարդը հանրահայտ Lorraine Schwartz բրենդի արտադրանքն է և պատրաստվել է հատուկ երեխայի համար:
Հիշեցնենք, որ օրերս Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ է եկել հայազգի հեռուստաաստղի ու սիրված ռեփերի 3-րդ երեխան:
Հայտնի է, որ Քարդաշյանը գտնվել է ծնարանում ու ծննդաբերության ընթացքում եղել փոխնակ մոր կողքին: Երեխայի ծնվելուց հետո նա գրկել է փոքրիկին ու նրա հետ ֆիզիկական շփման մեջ մտած առաջին մարդը դարձել:
Հատկանշական է, որ Քանյեն ևս ծնարանում է եղել, սակայն նախընտրել է անմիջականորեն չհետևել ծննդաբերական գործընթացին: Երեխայի ծնվելուց հետո նա շտապել է գրկել դստերը:
Ինչ վերաբերում է փոխնակ մորը, ապա չնայած նրան, որ երեխան ծնվելուց անմիջապես հետո անցել է կենսաբանական ծնողների հոգածության ներքո, կնոջը թույլ են տվել փոքր-ինչ շփվել 9 ամիս կրած երեխայի հետ:
Հավելենք, որ զույգի առաջնեկը՝ Նորթը, 4 տարեկան է, իսկ որդին՝ Սենթը՝ 2 տարեկան:








