«Դեպի եվրատեսիլի» լավագույն եռյակի նախնական պատկերը. առաջին տեղը կիսում են Թամար Կապրելյանն ու Ռոբերտ Քոլոյանը, Մհերը 10-րդ տեղում է
Eurovisionworld.com կայքում սկսվել է «Դեպի եվրատեսիլի» հայաստանյան մրցույթի մասնակից երգերի քվեարկությունը։ Այս կայքում քվեարկության են դրված բոլոր այն երկրների երգերը, որոնք ազգային մրցույթ են անցկացնում։ Tert.am Life–ը ներկայացնում է «Դեպի եվրատեսիլի» քվեարկության ներկայիս պատկերը։
Դեռ երեկ` քվեարկության մեկնարկին ցանկը գլխավորում էր Կամիլը` Puerto Rico երգով։ Այսօր պատկերը փոխվել է։ Կամիլը դիրքերը զիջել է և հայտնվել 3–րդ տեղում։ Առաջին հորիզոնականը կիսում են Թամար Կապրելյանը` Poison (Արի, արի) ու Ռոբերտ Քոլոյանը` Get Away With Us երգերով։ Նրանք ունեն ձայների 20–ական տոկոս, երկրորդ տեղում Սևակ Խանաղյանն է` «քամի երգով։ Նա ունի ձայների 14 տոկոս, երրորդ տեղում` Կամիլն է` ձայների 13 տոկոսով։ Մհերը Forever երգով 10–րդ տեղում է և հավաքել է ձայների միայն 1 տոկոս։
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը բաղկացած կլինի 2 փուլից՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ։ Այն կլինի Առաջին ալիքի եթերում փետրվարին։ Մրցույթի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։ Նշենք, որ այս քվեարկությունը որոշիչ չէ, որոշիչ քվեարկությունը կկազմակերպի Առաջին ալիքը։








