Հայտնի է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի նորածին դստեր անունը

13:27 • 20.01.18

 

Քիմ Քարդաշյանը հայտնել է իրենց նորածին դստեր անունը: Business Insider-ի փոխանցմամբ՝ Քիմն ու Քանյե Ուեստն իրենց երկրոդ դստերն անվանել են Չիկագո Ուեսթ:

 

Այս մասին ամերիկյան հեռուստատեսության աստղը գրել է իր թվիթերյան էջում: Դստեր անվանումը ծնողները որոշել են նրա լույս աշխարհ գալուց 4 օր անց:

 

 

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն երկու երեխա արդեն ունեին՝ դուստրը՝ Նորթը և որդին՝ Սենթը:

 

Երրորդ փոքրիկը լույս աշխարհ է եկել հունվարի 15-ին փոխնակ մոր օգնությամբ: