«Կյանք ու կռիվ» ֆիլմի աձնակազմի խնջույքը՝ պետական մրցանակի արժանանալու առթիվ

14:42 • 20.01.18

 

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմի անձնակազմը Սերժ Սարգսյանի հրամանգրով երեկ պետական մրցանակ է ստացել։

 

Առանձին պարգևատրման են արժանացել ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանը, բեմադրող օպերատոր Վահագն Տեր–Հակոբյանը, պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանը և Կարեն Ղազարյանը։ Նրանք պարգևատրվել են «Կյանք ու կռիվ» 2 մասանոց խաղարկային ֆիլմը ստեղծելու համար։

 

Առաջին և երկրորդ ֆիլմերի անձնակազմը` Մհեր Մկրտչյանը, Սամվել Թադևոսյանը, Արծրուն Չոբանյանը, Գեորգի Հովակիմյանը, Էլեն Սարգսյանը, Դիանա Մալենկոն, Նարինե Գրիգորյանը, Անի Ղազարյանը և այլք մրցանակի հանձնման արարողությունից հետո հավաքվել են ժամանցի կենտրոններից մեկում և նշել հաջողությունը։

 

Դերասանուհի Անի Ղազարյանը, որը երկրորդ ֆիլմում մարմնավորում է Աննային, լուսանկարներ է հրապարակել խնջույքից։

 

«Կյանք ու կռիվ» ֆիլմի աձնակազմի խնջույքը՝ պետական մրցանակի արժանանալու առթիվ